Փրկարարները մարել են գործարանում բռնկված հրդեհը
Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բռնկվել է տարայում (2 տ) մնացած մազութը (մոտ 300 կգ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:24-ին:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: