«Բեյլը, Բենզեման, Կրիշտիանուն, Ասենսիոն և Վասկեսը Սալահից լավն են. «Ռեալը» կհաղթի 4:1 հաշվով». դել Բոսկե
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է մադրիդյան թիմի և «Լիվերպուլի» միջև կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի սպասումներով:
««Ռեալը» Եվրոպայի լավագույն թիմն է: Ես «Լիվերպուլում» չեմ տեսնում որևէ ֆուտբոլիստի, ով կխաղար «Ռեալ Մադրիդի» մեկնարկային կազմում: Բեյլը, Բենզեման, Կրիշտիանուն, Ասենսիոն և Վասկեսը Սալահից լավն են, ամեն դեպքում, նույնքան լավը, որքան նա: «Ռեալը» կհաղթի 4:1 հաշվով»,- դել Բոսկեին է մեջբերում Mundo Deportivo-ն:
Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղը տեղի կունենա մայիսի 26-ին, Կիևում: «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ երրորդ անգամ անընդմեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը