Բաժիններ՝

Չիլիում 14 քահանայի են ծառայությունից հեռացրել մանկապղծության կասկածների պատճառով

Չիլիի Ռանկագուա քաղաքի թեմը ծառայությունից հեռացրել է 14 քահանաների, որոնց կասկածում են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Այս մասին թեմը հայտնել է մայիսի 22-ին:

«Իրենց քահանայական ծառայությունից հեռացվել են 14 քահանաներ: Դա նշանակում Է, որ հայտնի է դարձել, հիմնականում, զանգվածային լրատվամիջոցների տրամադրած տվյալներից, որ այդ քահանաները կատարել են արարքներ, որոնք կարող են հանցագործություններ լինել ինչպես քաղաքացիական, այնպես էլ կանոնական ոլորտում»,- ասված է փաստաթղթում: Դրանում թեմը նաեւ նշում է, որ ավելի վաղ արդեն դիմել է դատախազություն:

Անցյալ շաբաթ Չիլիի «Տրեսե» հեռուստաալիքը հրապարակել է իր հետաքննության արդյունքները, որի ընթացքում լրագրողները պարզել են, որ Ռանկագուայում մի քանի քահանաներ անպատշաճ նամակագրություն են վարել անչափահասների հետ եւ կարող էին սեռական բնույթի արարքներ կատարել երեխաների ու դեռահասների նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս