Բաժիններ՝

Ճանաչվել են Կուբայում տեղի ունեցած ավիաաղետի 111 զոհերից 50-ը

Կուբայի իշխանությունները շարունակում են երկրում տեղի ունեցած ավիաաղետից զոհվածների նույնականացման աշխատանքը, արդեն ճանաչված են ողբերգության 111 զոհերից 50-ը: Այդ մասին հայտնել է երկրի դատական բժշկության ինստիտուտի տնօրեն Սերխիո Ռաբելը:

«Կարող եմ հայտնել, որ 50 մարմին ճանաչված է, այդ թվում` մեքսիկական անձնակազմի չորս անդամների»,- Ռաբելի հայտարարությունը մեջբերել է Milenio պորտալը: Անձնակազմի վեց անդամներից դեռեւս նույնականացված չեն երկուսը:

Նաեւ առայժմ ճանաչված չեն եւս չորս օտարերկրացիների աճյունները՝ երկու արգենտինացու, մեքսիկացի զբոսաշրջիկի եւ Արեւմտյան Սահարայի մի բնակչի:

Մայիսի 18-ին Boeing 737-200-ը, որը կատարում էր Հավանա – Օլգին չվերթը, մեկնումից շատ չանցած ընկել է Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 113 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները, 111 մարդ զոհվել է, երկու կին գտնվում է օրհասական վիճակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս