ՔՊ անդամները այցելել են Էջմիածին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ Էջմիածին են այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի անդամներ, այդ թվում և ԱԺ նորընտիր պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Հովիկ Աղազարյանը: Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Էջմիածնում տարածքային կառույց հիմնելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը:

Հանդիպմանը ներկա են գտնվել ապրիլյան հանրահավաքների ակտիվիստները: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները նշել են, որ առաջիկա օրերին տարածքային կառույցներ պետք է ստեղծվեն բոլոր մեծ բնակավայրերում, որտեղ դրանք մինչ այդ չեն եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս