Դավիթ Սանասարյանը պաշտոն ստացավ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` Դավիթ Սանասարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: