Ինչպես է «Ելքը» հաղթահարելու ՀՀԿ-ի դիմադրությունն ԱԺ-ում

ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջիկա օրերին նիստ կգումարի և կընտրի խմբակցության ղեկավարին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելքի» նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Ըստ նրա` իրենք չեն ունեցել նախնական պայմանավորվածություն, որ խմբակցության ղեկավարը միշտ պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թեև ՔՊ-ն խմբակցությունում ունի 5 անդամ:

«Ես ունեմ այդ վստահությունն ու պատրաստակամությունը, որ պետք է աշխատենք շատ արդյունավետ, որովհետև մենք թևակոխել ենք նոր Հայաստան, նոր իրողությունների դաշտ և, բնականաբար, պետք է անենք այնպես, որպեսզի կարողանանք այնպես անել, որ պատվով ռեալիզացնենք և կապիտալիզացնենք հեղափոխության արդյունքները և ժողովրդի տված վստահությունն ու հույսը»,- ասաց Հ. Կոնջորյանը:

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք ՀՀԿ դիմադրությունը հաթահարելու, նորընտիր պատգամավորը պատասխանեց, որ 9 հոգանոց խմբակցությունը նախկինում հաղթահարել է, և ինքը վստահ է, որ այժմ էլ կկարողանան հաղթահարել. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի հաղթահարել Հայաստանի հետադիմության դիմադրությունը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս