Այսուհետ Ֆրանսիայի և ՀՀ-ի դիվանագիտական ներկայացուցիչների ընտանիքների անդամները կարող են աշխատել տվյալ երկրներում
Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի փոխադարձության հիման վրա և՛ Ֆրանսիայի, և՛ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիների ընտանիքի անդամները կարողանան երկրում իրականացնեն վարձատրվող աշխատանք.
«Նա պահպանում է այն անձեռնմխելիությունը, որն ունի՝ որպես դիվանագետի ընտանիքի անդամ, սակայն դա չի տարածվում աշխատանքային հարաբերությունների վրա»:
Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-նա արդեն նման համաձայնագրեր ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեդիայի, Գերմանիայի, Արգենտիանայի հետ: