Բաժիններ՝

ԵՄ-ում սպառնացել են ազատվել «ավազով պարկերի» վերածված մի շարք երկրներից

Բացառված չէ, որ ապագայում Եվրամիությունն ազատվի «ավազով պարկերի» վերածված ինդիվիդուալիստ-պետություններից: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել է արդարադատության, սպառողների եւ սեռերի հավասարության հարցերի եվրակոմիսար Վերա Յուրովան՝ Պրահայում ելույթ ունենալով «Մարտահրավերներ Եվրոպայի համար» խորհրդաժողովում:

Իր ճառում եվրակոմիսարը, մասնավորապես, Չեխիային կոչ է արել ավելի ակտիվ իրեն դրսեւորել Եվրամիությունում, չձգտել ամեն առիթով համերաշխվելու հարեւաններ Լեհաստանի եւ Հունգարիայի հետ, որոնց Եվրահանձնաժողովը մեղադրում է քաղաքացիների իրավունքների ճնշման մեջ:

«Որքան շատ Եվրոպան հայտնվի զանազան խնդիրների եւ նոր սպառնալիքների ճնշման ներքո, այնքան արագ կդրսեւորվի «ավազով պարկերը» դուրս նետելու միտումը: Դրանք կարող են դառնալ, օրինակ, այն պետությունները, որոնք ոչ միայն լեզուներն իրենց չեն քաշում, այլեւ չեն մասնակցում համագործակցությանը, միասնականություն հանդես չեն բերում եւ ջանքեր չեն գործադրում ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ասել է Յուրովան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս