Առաջին անգամ Ճապոնիային ամերիկյան հեղուկացված թերթաքարային գազ են մատակարարել
ԱՄՆ-ի թերթաքարային հանքավայերից ստացված հեղուկացված բնական գազով առաջին լցանավը մայիսի 21-ին ժամանել է Ճապոնիայի Իոկոհամա նավահանգիստ: Այս մասին հայտնել է Tokyo Gas կորպորացիան, որը մատակարարումների համապատասխան պարտավորագիր է կնքել 20 տարի ժամկետով:
Առաջին խմբաքանակի ծավալը կազմել է 70 հազար տոննա, ինչը կբավականացնի մեկ տարվա ընթացքում 220 հազար տնային տնտեսությունների ապահովման համար: Գազն արտադրվել է ST Cove Point ձեռնարկությունում՝ Tokyo Gas-ի եւ Sumitomo Corporation -ի համատեղ ընկերությունում, որը գտնվում է ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի արեւելքում: «Այս նախագծի եւ նոր մատակարարների շնորհիվ Tokyo Gas-ը կկարողանա ընդլայնել իր ցանցը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
Ընդամենը 20 տարվա ընթացքում այն պլանավորում է այդ ձեռնարկությունից տարեկան Ճապոնիային մատակարարել 1,4 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ: Մինչ այժմ Ճապոնիան իր պահանջների շուրջ 80 տոկոսը բավacարարում էր Ավստրալիայից, Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներից գազի մատակարարումների հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: