«Նախագիծը փոխվելու է այնպես, որ որևէ պաշտոնյա չկարողանա լինել բուհերի կառավարման խորհուրդներում». ԿԳ նախարար
«Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այս հարցով, հորդորում եմ ուսուցիչներին, տնօրեններին, ովքեր դրամահավաքով են զբաղվում, վերջ տան դրան. Հայաստանում իրավիճակ է փոխվել, ու այլևս դրամահավաքները խստիվ պատժվելու են»,- այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Հարցին՝ ինչպե՞ս եք լուծելու այն հարցը, որ բուհերի կառավարման խորհուրդներում հիմնականում ՀՀԿ-ականներ են՝ Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. ««Բարձրագույն կրթության մասին» օրենքն է հիմա քննարկվում, մենք ուզում ենք, որ այս օրենքն օր առաջ ընդունվի, որ այդ խնդիրը դուրս գա օրակարգից: Գիտեք, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որ բերել էին, պետական պաշտոնյաներն իրավունք չէին ունենալու տեղ զբաղեցնել խորհուրդներում, բայց դեկտեմբերի վերջին մի փոփոխությամբ՝ Սերժ Սարգսյանի հրահանգով, դա փոխվեց, և մեկ-երկու պաշտոնյա կարող էին տեղ զբաղեցնել բուհերի կառավարման խորհուրդներում: Հիմա մենք պետք է դա էլ փոխենք, որ որևէ պաշտոյան չկարողանա լինել բուհերի խորհուրդներում, և բուհերը լինեն առավելագույնս ինքնավար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: