Բաժիններ՝

Ռոուհանին հայտարարել է, որ «իրանաֆոբիային» փոխարինելու է գալիս «թրամփաֆոբիան»

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ «իրանաֆոբիայի» փոխարեն աշխարհում սկսվում է «թրամփաֆոբիան»: Ինչպես մայիսի 16-ին հայտնել է ISNA գործակալությունը, այդ մասին Իրանի ղեկավարը հայտարարել է նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված էր Ռամադան ամսվա սկսվելուն:

«Իրանաֆոբիայի փոխարեն, որն ամբողջ աշխարհում տարածում էր ստահոդ քարոզչությունը, այսօր գալիս է «թրամփաֆոբիան»,-ասել է Ռոուհանին:-Այսօր Իրանին բոլորը հարգում են, քանի որ ի դեմս նրա տեսնում են մի երկիր, որը վարում է խաղաղությանը միտված քաղաքականություն եւ կատարում է միջազգային պայմանավորվածությունները»:

Դրա հետ մեկտեղ Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թույլ տված վրիպումները: «Թրամփը պլանավորել էր, որ երեկոյան ինքը կհայտարարի Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին, իսկ արդեն հաջորդ օրվա առավոտյան Իրանը կհայտարարի այդ համաձայնագրից իր դուրս գալու մասին»,-ասել է Ռոուհանին: Նրա խոսքով՝ ԱՄն-ի ղեկավարն ակնկալում էր, որ այդպիսով կարելի կլինի միջազգային հանրակցությանը համոզել՝ անհապաղ վերականգնելու նախկին պատժամիջոցների գործողությունը Իսլամական Հանրապետության նկատմամբ: Ինչպես պարզաբանել է Իրանի նախագահը, «Թրամփն արեց իր առաջին քայլը, բայց երկրորդ քայլում վրիպեց»:

«Բազմակողմ միջուկային համաձայնագրից Ամերիկայի չհիմնավորված դուրս գալուց հետո մենք որոշում ընդունեցինք գործարքը պահպանել մնացած մասնակից երկրների համար,-պարզաբանել է Ռոուհանին:-Եթե այդ հինգ երկրների հետ համագործակցությունը մեզ թույլ տա ամբողջ ծավալով ապահովել մեր շահերը, ապա մենք կշարունակենք համագործակցել այդ ձեւաչափով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս