Կանաչ սոխ՝ բնական հակաբիոտիկ

Կանաչ սոխը մեծ քանակով ջուր է պարունակում, հարուստ է C, K, E վիտամիններով, ֆոլաթթվով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ 100 գրամը պարունակում է.

  • 11 գրամ ածխաջուր
  • 3 գրամ բջջանյութ
  • 52 մգ կալցիում
  • 2 գրամ սպիտակուց
  • 50 մգ ֆոսֆոր
  • 5 մգ նատրիում:

Որոշ հետազոտություններ պնդում են, որ կանաչ սոխը նյութեր է պարունակում, որոնք օգնում են պայքարել բակտերիաների դեմ, մասնավորապես՝ Staphylococcus aereus բակտերիայի դեմ: Այն կարող է մաշկային և այլ վարակների պատճառ դառնալ, որոնք կարող են ազդել աղեստամոքսային տրակտի առողջության վրա:

Մի մոռացեք հավասարակշռված սննդակարգի կարևորության մասին: Սննդակարգում պետք է ներառված լինի բազմազան մթերք, որը հնարավորություն կտա օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդարար նյութերով:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս