Բաժիններ՝

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածայի ցույցերի ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին:

Իսրայելական կողմի տեղեկություններով օդային հարվածները հասցվել են Ջաբալիա բնակավայրում ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի տարածքի 5 կետերի՝ ի պատասխան պաղեստինցի ծայրահեղականների թշնամական գործողությունների: Ավիահարվածների հետևանքով տուժած պաղեստինցիների մասին տվյալներ իսրայելական բանակը չի հաղորդել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս