«Լեսթեր»-«Արսենալ». խաղ հեղինակության համար
«Լեսթերի» և «Արսենալի» միջև տեղի ունենալիք հետաձգված հանդիպումը մրցաշարային իմաստով ոչ մի նշանակություն չունի: Սա խաղ է միայն հեղինակության համար: «Աղվեսները» ցանկանում են վերջին տնային հանդիպումում հաղթել, իսկ լոնդոնյան ակումբը ցանկանում է լավ նոտայի վրա ավարտել մրցաշրջանը և մյուս մրցաշրջանի համար հույսեր թողնել երկրպագուներին:
«Լեսթեր»
Դժվար կլինի գուշակել, թե ինչ մարզավիճակով կմոտենա թիմն այս խաղին, բայց վերջին խաղերը նրանք անցկացնում են շատ վատ: Կլյուդ Պյուելի թիմը չի կարողանում հաղթել արդեն 5 խաղ, իսկ վերջին 3 խաղում նրանք չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը:
«Աղվեսներն» այս խաղին մոտենում են՝ թիմի լազարեթում ունենալով մի շարք ֆուտբոլիստներ: Չի խաղա Մեթի Ջեյմսը, իսկ հարցականի տակ է Կասպեր Շմեյխելի, Դենի Սիմպսոնի, Բեն Չիլվելի, Ալեքսանդր Դրագովիչի, Ռոբերտ Հութի և Օկազակայի մասնակցությունը:
«Արսենալ»
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչից դուրս մնալուց հետո Արսեն Վենգերի սաները կարողացան 5:0 հաշվով հաղթանակ տանել սեփական հարկի տակ: Առհասարակ, սեփական հարկի տակ լոնդոնցիները հիանալի են հանդես գալիս, բոլոր խնդիրները դրսում են:
Կարելի է ասել, որ լոնդոնցիներն ապահովել են իրենց տեղը 6-րդ հորիզոնականում և մյուս տարի ևս կխաղան Եվրոպա լիգայում:
«Արսենալի» կազմում վնասվածք ունեն 4 ֆուտբոլիստ՝ Կասորլան, Մեզութ Օզիլը, Լորան Կասելնին և Մուհամեդ Էլ-Նեննին:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Սեփական հարկի տակ «Լեյսթերը» չի պարտվել արդեն 6 խաղ
- «Լեսթերը» չի հաղթել վերջին 5 խաղերից 4-ում
- «Արսենալը» հյուրերի հարկի տակ պարտվել է վերջին 6 խաղերում
- «Արսենալը» հյուրերի հարկի տակ վերջին 8 խաղերից 6-ում գոլ չի խփել
- «Արսենալը» հաղթել է «Լեսթերին» վերջին 6 խաղերից 5-ում:
Սիրարփի Աղաբաբյան