Բաժիններ՝

«Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնաբանել է վերջին օրերին հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունից: «Մենք խորապես հիասթափված ենք հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, մասնավորապես, «Շիրակ» ակումբի աշխատակցի կողմից «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառելու փորձի առթիվ։ Նման միջադեպերը սպանում են առանց այն էլ ոչ մեծ հետաքրքրությունը Հայաստանի առաջնության հանդեպ թե՛ ներդրողների, թե՛ երկրպագուների մոտ։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կտրականապես դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը։ Այս հարցում մենք աջակցում ենք ՀՖՖ Կարգահապական կոմիտեի որոշումը։ Մեր հերթին բոլոր ակումբներին կոչ ենք անում կենտրոնանալ ոչ թե վեճերի վրա, այլ անել ամեն բան, որպեսզի նման դեպքերը հետագայում չկրկնվել։ Բարձրագույն խմբում հանդես եկող բոլոր թիմերը պետք է հասկանան, որ եթե մենք չկարողանանք կանխել նման երևույթները, ապա ամբողջ հայկական ֆուտբոլը կտուժի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս