Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի Սոչիում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին. Պեսկով
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որը մայիսի 14-ին տեղի է ունենալու Սոչիում: «Մենք ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին, անտարակույս, նա շատ կարեւոր մասնակից է, կարեւոր գործընկեր»,-լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը նշանակված է մայիսի 14-ին Սոչիում: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նման միջոցառումների շրջանակներում, որպես կանոն, տեղի են ունենում երկկողմ շփումներ: «Ուստի, կախված նրանից, թե ով կներկայացնի Հայաստանը, մենք ակնկալում ենք, որ կկայանան երկկողմ շփումներ»,-հավելել է Պեսկովը: