Զիգմունդ Ֆրեյդի 18 հուշումները, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ինքդ քեզ
Մեծագույն հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդն անմահացրել է իր անունը` բանալիներ գտնելով դեպի անգիտակցականը: Նա հասկացել է, թե ինչում է թաքնված մարդկային հոգու դրաման, ինչ պետք է անել այն բուժելու համար:
1. Մարդկային հոգու գաղտնիքը մանկության հոգեկան դրամաների մեջ է: Հասեք մինչև այդ դրամաները, և առողջացումը չի ուշանա:
2. Մարդն առողջանում է` կամք ու ազատություն տալով իր սեքսուալությանը:
3. Միակ մարդը, ում հետ դուք ձեզ պետք է համեմատեք, դուք եք անցյալում, և միակ մարդը, ումից լավը դուք պետք է լինեք՝ դուք եք ներկայում:
4. Դու չես դադարում ուժ ու վստահություն փնտրել դրսում, այնինչ դրանք քո ներսում պետք է փնտրես:
5. Անկասկած, տագնապի խնդիրը շատ կարևորագույն հարցերի հանգուցային կետն է. տագնապի հանելուկի լուծումը լույս կսփռի մարդու ողջ հոգեկան կյանքի վրա:
6. Նևրոզը անորոշությունը տանելու անկարողությունն է:
7. Սիրային հարաբերություններում չի կարելի խնայել միմյանց, քանի որ դա կարող է հանգեցնել սոսկ օտարացման: Եթե կան դժվարություններ, դրանք պետք է հաղթահարել:
8. Դժբախտաբար, ճնշված զգացմունքները չեն մեռնում: Նրանց ստիպում են լռել: Եվ նրանք ներսից շարունակում են ազդել մարդու վրա:
9. Ոչինչ պատահաբար չի կատարվում. ամեն ինչ իր սկզբնապատճառն ունի:
10. Որոշակի իմաստով այն, ինչ մենք երջանկություն ենք անվանում, պատահում է, ցանկալի է՝ անկանխատեսելիորեն, երկար ժամանակ զսպված պահանջմունքների բավարարման արդյունքում:
11. Մարդը, ով իր մոր անվիճելի սիրելին է եղել, ողջ կյանքում կունենա հաղթողի զգացողություն և հաջողության հասնելու նկատմամբ վստահություն, որոնք հաճախ բերում են իրական հաջողության:
12. Երազները երբեք դատարկ բաներով չեն զբաղվում: Մենք թույլ չենք տալիս, որ աննշան բաները մեզ անհանգստացնեն քնի մեջ: Արտաքինից անմեղ երազներն անվնաս են լինում, երբ զբաղվում ես դրանց մեկնաբանությամբ: Եթե կարելի է այդպես արտահայտվել, դրանք միշտ էլ կարող են ուզածիդ պես մեկնաբանվել:
13. Ընկճախտը սառեցրած վախն է:
14. Որքան խիզախ ու ինքնավստահ է դառնում նա, ով վստահություն է ձեռք բերում, որ իրեն սիրում են:
15. Մարդիկ իրականությունը բավարար լավը չեն համարում և այդ պատճառով էլ ապրում են երևակայությունների աշխարհում` պատկերացնելով, թե կատարվում են երազանքները: Ուժեղ անձնավորությունը մարմնացնում է այդ ցանկություններն ու իրականությունը: Թույլն այդպես էլ ապրում է այս աշխարհում, և նրա ֆանտազիաները հետագայում վերածվում են տարատեսակ հիվանդությունների նշանների:
16. Ինքդ քեզ հետ բացարձակ ազնիվ լինելը լավ վարժություն է:
17. Զբաղված մարդուն հազվադեպ են հյուր գնում անբանները: Եռացող կաթսայի վրայով ճանճեր չեն թռչում:
18. Միայն մանկության երազանքը կյանքի կոչելը կարող է երջանկություն բերել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը