Բաժիններ՝

Բժիշկները հեռացրել են ամերիկուհու 60 կիլոգրամանոց ուռուցքը. բուժանձնակազմում հայ բժիշկ կա

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի հիվանդանոցներից մեկում բժիշկները հեռացրել են կնոջ ձվարանի վրա գտնվող 60 կիլոգրամ կշռող ուռուցքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ամերիկուհին ավելորդ քաշի խնդրով դիմել էր գինեկոլոգին: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել բարորակ ուռուցքի առկայություն, որը, սակայն, մեծանում էր այնքան արագ, որ հիվանդը չէր կարողանում նորմալ տեղաշարժվել և ուտել:

Հայազգի գինեկոլոգ Վահագն Անդիկյանի խոսքով՝ նորագոյացությունը հսկայական էր:

25 հոգանոց բժիշկների թիմին հաջողվել է բարեհաջող հեռացնել գոյացությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031