«Իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է մեր շարժման վրա և անձամբ ինձ վրա». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվությունը ո՞ր քաղաքական ուժերն են կրելու, և ովքե՞ր են նրա քաղաքական հենարանը։

Այս հարցադրումն այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ արեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այսօր ֆորսմաժորային իրավիճակում պետք է գնալ լուծումների, պետք է արձանագրել այն շրջանակը, որը նպաստում է այդ լուծումներին, դրա մոտիվացիաները, և փորձեն ձևավորել այն ժամանակավոր քաղաքական հենարանը, որի հետ համագործակցելով՝ կառավարությունը տվյալ ժամանակահատվածում պետք է գործի։ Ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, այս փուլի քաղաքական պատասխանատվությունը կրում է համաժողովրդական շարժումը և ինքն անձամբ։

«Վաղվա քվեարկության արդյունքում պատասխանատվության շրջանակը կարող է փոխվել, կարող է չփոխվել։ Քանի դեռ այլ պատասխան չկա, իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է մեր շարժման վրա և անձամբ ինձ վրա»,- ասաց Ն.Փաշինյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս