Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Nikol-1-8.jpg)
ՀՀ վարչապետի թեկնածու, #Իմ քայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով տեղեկացնում է, որ հեռախոսազարույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Ուես Միտչելի հետ։
«Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ եւ օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»,- տեղեկացնում է նա: