 
                        Փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են 40 սմ երկարության իժ տեսակի օձ
 
                                    Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ օձը նկատվել է Գ. Ե.-ին պատկանող «Opel Vektra» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում:
Փրկարարները հայտնաբերել են 40 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        