Բաժիններ՝

Մինվոդիում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը Գյումրի է հասել նախատեսվածից կես ժամ ուշ

Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռը Մինվոդիում կատարած արտակարգ վայրէջքի պատճառով 30 րոպե ուշացումով է հասել Գյումրու օդանավակայան:

«Ինքնաթիռը Գյումրու օդանավակայանում վայրէջք պետք է կատարեր 19:40-ին, սակայն արտակարգ վայրէջքի պատճառով կատարել է 20:18-ին: «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա- Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը Մինվոդիի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել 18:45-ին, այնուհետև այնտեղից դեպի Գյումրի է ուղևորվել 19:33-ին»,-տեղեկացրին մամուլի ծառայությունից:

Ինքնաթիռը ապրիլի 29-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ սրահում ծխող տղամարդու պատճառով: Տղամարդը եղել է ազգությամբ հայ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30