«Վստահ եմ, որ խնդիրներ չենք ունենալու վարչապետի ընտրության հարցում». Արարատ Միրզոյան
««Ելք» խմբակցության նիստի ժամանակ կառավարության կազմ չի քննարկվել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ քննարկել են ԱԺ օրենսդիր գործունեության հետ կապված որոշ դետալներ։
«Այսօր ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումներ են տեղի ունենալու։ Կոնկրետ ՀՀԿ-ի հետ հանդիպումը կլինի ժամը 3-ի կողմերը, դեռ վերջնական ժամ ֆիքսված չէ։ Ես վստահ եմ, որ մեր պետության համար մտահոգ բոլոր պատգամավորները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին, ես վստահ եմ, որ խնդիրներ չենք ունենալու»։
Հարցին՝ իսկ ի՞նչ կլինի, երբ ԸՕ-ում եղած փոփոխությունները ՀՀԿ-ական մեծամասնությունը տապալի, նա այսպես պատասխանեց. «Իրադարձությունները շատ արագ են զարգանում, երկարաժամկետ պլանավորում այս պահին դժվար է»։
Միրզոյանն ասաց նաև, որ շարունակում է Դավիթ Տոնոյանին տեսնել պաշտպանության նախարարի պաշտոնում։