«Թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են իրեն սահմանադրորեն, թույլ չի տալու, որ երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն: Այս մասին նա խոսել է Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական ուղղության մասին՝ նախագահը նշել է. «Մեզ համար եվրասիական տարածաշրջանը բարեկամական տարածաշրջան է, այստեղ այն երկրներն են, որոնք բացարձակ բարեկամական ու եղբայրական են մեր նկատմամբ: Բացի այդ, դա նաև Հայաստանի համար հսկայական շուկա է, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածքում ելնում է մեր արմատական հետաքրքրություններից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ որևէ տեղ է հրում: Կարծում եմ՝ ով էլ ի վերջո լինի կառավարությունում, ես անձամբ որևէ պարագայում, այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են ինձ սահմանադրորեն, թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, այն նաև Արցախի ժողովրդինն է ու Ադրբեջանինը: «Ես կոչ կանեի բոլորին, որ Հայաստանում այս դժվարին պահին, որից աշխարհում ոչ ոք երաշխավորված չէ, ցուցաբերել զսպվածություն, որպեսզի չլինեն սադրանքներ: Տա Աստված, որ խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում մենք ի վերջո հասնենք խնդրի հանգուցալուծմանը»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս