ԱՄԷ-ն 60 մլն դոլար է որպես օգնություն հատկացրել Սիրիայի բնակիչներին
Արաբական Միացյալ Էմիրությունները 60 մլն դոլարի օգնություն է հատկացրել Սիրիայի ժողովրդի համար: Այդ մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը՝ վկայակոչելով պարենային անվտանգության պետնախարար Մարիամ ալ Մուհեյրիի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամի սկսվելուց ի վեր Սիրիայում վերաբնակված անձանց համար ԱՄԷ-ից օգնության ծավալը կազմել է 880 մլն դոլար:
Բացի այդ, ճգնաժամի սկսվելուց ի վեր ԱՄԷ-ն ընդունել է ավելի քան 130 հազար սիրիացիների: 2016 թվականին ԱՄԷ-ն հայտարարել է, որ մինչեւ 2021 թվականը կընդունի եւս 15 հազար սիրիացիների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: