Բաժիններ՝

Facebook-ը «հակաահաբեկչական խմբի» հաստիքակազմը 150 աշխատակցից ավելացրել է մինչև 200

Facebook ընկերությունն իր այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք պայքարում են համանուն ցանցում ահաբեկչական բովանդակության տեղեկատվության զետեղման դեմ, 150-ից ավելացրել է մինչեւ 200:

Այս տարվա առաջին եռամսյակում բացահայտվել են 1,9 միլիոն փոստեր, որոնք պատկանել են «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների կողմնակիցներին: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր կայքում:

«(Վնասաբեր կոնտենտի) բացահայտման տեխնոլոգիան կարեւորագույն դեր է խաղում այս բնագավառում առաջընթացի հասնելու գործում, ուստի մեր հակաահաբեկչական թիմն անցյալ տարվա հունիսի 150 մարդուց այժմ ավելացել է մինչեւ 200: Այս թիմի թվակազմը կաճի»,- ճշտել է Facebook-ը:

«Առաջին եռամսյակում մենք հարկ եղած գործողություններ են ձեռնարկել ԻՊ-ի եւ «Ալ Քաիդայի» կոնտենտի 1,9 միլիոն նմուշների նկատմամբ, դա կրկնակի շատ է, քան նախորդ եռամսյակում»,- հավելել են ընկերությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս