 
                        «Արսենալի» մարզադաշտը կարող է անվանվել «Վենգեր Ստադիում»
 
                                    Փոլ Մերսոնն ու Ալան Սմիթը կարծում են, որ «Էմիրեյթս» մարզադաշատը պետք է անվանափոխել և դարձնել «Արսեն Վենգեր Ստադիում»: Նախկին ֆուտբոլիստները կարծում են, որ ակումբը այսպես թե այնպես շատ փող ունի, իսկ Վենգերի անունը պետք է մնա հավերժ:
«Այս մարզադաշտը նրանն է: Նա է կառուցել այն: Ակումբը կարող է ներկայիս անվան դիմաց ավելացնել Արսեն Վենգեր և վերջ:
Իհարկե ամեն ինչ գումարի շուրջ է պտտվում, սակայն մարզադաշտը Վենգերի անունով անվանելը ֆանտաստիկա է»:
Երկրպագուները այս գաղափարը իրականացնելու համար սկսել են օնլայն ստորագրահավաք:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        