«Գնացեք՝ Սերժ Սարգսյանին բացատրեք, որ երկրում իշխանությունը փոխվել է արդեն. թող նա հենց այս երեկոյան հրաժարական տա». Նիկոլ Փաշինյան
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչերին:
Նա կրկին իր խոսքն ուղղեց ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին և Պաշտպանության նախարարին. «Գնացեք՝ Սերժ Սարգսյանին բացատրեք, որ երկրում իշխանությունը փոխվել է արդեն, որ ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել, որ իմ ձերբակալությամբ որևէ բան չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու: Եղբայրներ, պարոն Կուտոյան, պարոն Գասպարյան, պարոն Վիգեն Սարգսյան, գնացեք՝ Սերժ Սարգսյանին բացատրեք, որ իր գնացքը գնացել է: Թող նա առանց ավելորդությունների հենց այս երեկոյան հրաժարական տա, որովհետև ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ»: