Իտալիայում հազվագյուտ շագանակագույն արջ է սատկել
Իտալիայի Ազգային պարկն ուսումնասիրում է հազվագյուտ շագանակագույն արջի սատկելու պատճառները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ապենինյան լեռների կենսաբանները փորձել են թակարդը գցել կենդանուն վզկապ անցկացնելու համար, որով կկարողանային հետևել արջի յուրաքանչյուր շարժմանը: Սակայն արու արջը սկսել է շնչահեղձ լինել: Չնայած նրան փրկելու ջանքերին՝ կարճ ժամանակ անց կենդանին սատկել է:
Մասնագետներն այն լուրջ կորուստ են որակել:
«Սա ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակ է: Ներկայում կա այս տեսակի ընդամենը 50 կամ մի փոքր ավելի շատ արջ»,- ասել է Իտալիայի WWF-ը և կոչ արել վերանայել կենդանիներին բռնելու գործողությունները: