«Վիրահայերի միասնություն»-ը միանում է անհապաղ բանակցություններ սկսելու Սերժ Սարգսյանի կոչին

«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին, որպեսզի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ նստի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը միանում է վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին, որ անհապաղ Նիկոլ Փաշինյանը և իր համակիրները բանակցությունների սեղանի շուրջ նստեն: Վիրահայերին միավորող մեր բազմահազարանոց միությունը համաձայն է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարության բովանդակությանն ամբողջությամբ»,- ասաց Վարդապետյանը:

Նա հավելեց, որ իրենք սատարում են վարչապետին և պաշտպանում նրա տեսակետը, քանի որ այդպես հնարավոր կլինի խուսափել անդառնալի հետևանքներից:

Տեսանյութեր

Լրահոս