Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ կասեցրել է հրթիռային փորձարկումները և փակելու է միջուկային փորձարկման վայրը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Երկրի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ապրիլի 21-ից Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային փորձարկումները և սկսում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներինը:
Կիմ Չեն Ընն ասել է, որ հետագա փորձարկումներն անհրաժեշտ չէին, քանի որ Փհենյանի միջուկային հնարավորություններն արդեն «հաստատված» էին:
Անակնկալ հայտարարությամբ՝ Հյուսիսային Կորեն պատրաստվում է պատմական բանակցությունների Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ: Կիմ Չեն Ընը պատրաստվում է հանդիպել Հարավային Կորեայի իր գործընկերոջ՝ Մուն Ջեյ-ինին հաջորդ շաբաթ անցկացվող գագաթնաժողովին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մինչ հունիս: Երկու երկրներն էլ դրականորեն են արձագանքել վերջին զարգացումներին:
«Սա շատ լավ նորություն է Հյուսիսային Կորեայի և աշխարհի համար. մեծ առաջընթաց»,-իր թվիթերյան էջում նման գրառում է կատարել Թրամփը: