![](/banners/BeFunky-design.jpg)
«Խորհուրդ կտամ՝ ուսումով զբաղվեք, սիրով զբաղվել էլ՝ կհասցնեք». Վալերի Օսիպյանը՝ իրեն սիրո խոստովանություն արած աղջկան
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Valeri-Osipyan-akcia-16.jpg)
Քիչ առաջ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթի ժամանակ մի երիտասարդ աղջիկ մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և սիրո խոստովանություն արեց:
Նա մոտեցավ փոխոստիկանապետին և ասաց. «Պարոն Օսիպյան, մենք ձեզ սիրում ենք»:
Ի պատասխան՝ Վ. Օսիպյանն ասաց. «Ես ձեր մեջ տեսնում եմ մեր ապագան, խորհուրդ կտամ՝ ուսումով զբաղվեք, սիրով զբաղվել էլ կհասցնեք»: