Աստված չանի՝ նորից մարտի 1 լինի. «Փաստ»

«Մարդիկ հոգնել են այս իրավիճակից և փողոց դուրս գալով ասում են՝ հերիք է թալանեն, կոռուպցիայով զբաղվեն, պետական պարտքը շատացնեն ու ոչ մի առաջընթաց չլինի: Այս համակարգը պետք է քանդվի, և ժողովրդի որոշմամբ նորը ձևավորվի… Սերժ Սարգսյանի հարցազրույցը նայելով` հիշեցի օդեսացիների անեկդոտը: Եթե Հայաստանում ամեն ինչ լավ է, ժողովուրդն ինչո՞ւ է բողոքում: Ցավում եմ, որ վարչապետն ադեկվատ չի գնահատում իրենց կառավարման տարիներին ստեղծված իրավիճակը… Գրեթե 30 տարի է՝ մենք պայքարի մեջ ենք:

Իշխանությունը, սակայն, դրանից ոչինչ չի հասկացել: Իրենք օլիգարխիկ համակարգ են ստեղծել, ու դարձել են և՛ նրանց գերին, և՛ պաշտպանը… Աստված չանի՝ նորից մարտի 1 լինի: Ամեն մի նոր ցնցում երկիրն ավելի վատ վիճակի է տանում: Իրենք էլ են դա հասկանում: Բայց հիմա Փաշինյանն ավելի խելոք է, զգուշացնում է, որ սադրիչները իրենցից չեն»,- «Փաստ» թերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս