![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել. Աշոտ Մանուչարյան. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/Ashot-Manucharyan-2.jpg)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել:
«Միաժամանակ նա անդրադարձել է հայաստանայն իրադարձություններին միջազգային հանրության արձագանքներին, երբ հիշում եք՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ն, և՛ միջազգային կառույցները կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել:«Կոնսենսուս գոյություն ունի աշխարհի դեստրուկցիայի դեմ պայքարող ուժերի միջև: Դեստրուկցիայի ուժերի գերին է հիմա Ս. Սարգսյանը, – նշել է նա՝ հավելելով, – ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնյաներից մեկը նշել է, թե բացառում է, որ Ս. Սարգսյանը ուժ գործադրի:
Եթե ռուսերենից թարգմանեմ, մոտավորապես այսպես է ասել. «Ես համոզված եմ, որ խելքը կհերիքի, որ ուժ չգործադրի, իսկ եթե չհերիքեց, մենք իրեն խելքի կբերենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: