Կուրտուան հետաքրքրված է ՊՍԺ տեղափոխությամբ
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով 2019թ. ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, նախկինի նման գրավում է ՊՍԺ-ի ուշադրությունը:
Փարիզեցիները բանակցություններ են վարում դարպասապահի շրջապատի հետ, ով իր հերթին՝ նույնպես հետաքրքրված է ֆրանսիական ակումբ տեղափոխությամբ, հաղորդում է RMC-ն: Սակայն «Չելսին» մտադիր չէ բաժանվել Կուրտուայից և նախընտրում է պահպանել նրան հաջորդ մրցաշրջանի համար, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ տարի անց բելգիացին կարող է հեռանալ ազատ տրանսֆերով:
Ինքը՝ Կուրտուան, չի ցանկանում մնալ «Չելսիում», քանի որ լոնդոնյան ակումբը, հավանաբար, չի նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դարպասապահի նկատմամբ հավակնություններ ունի նաև «Ռեալը»: ՊՍԺ-ն զուգահեռաբար բանակցում է դարպասապահ Ալֆոնս Արեոլայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ և հետաքրքրվում է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը