«Այսօր պետք է շատ հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը». Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 14:00-ին հանրահավաք են անելու Ֆրանսիայի հրապարակում:
«Դուք գիտեք, որ մենք այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մտադիր ենք շրջափակել ՀՀԿ գերասենյակը, բայց մեր այդ հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդը արտագաղթել է դեպի Ծաղկաձոր, բայց մեր պլանները դրանից մի քիչ են փոխվել: Այսօր պետք է շատ հզոր ավտոերթ տեղի ունեն դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Նա կոչ արեց բոլոր վարորդներին միանալ այդ ավոտերթին. «Մենք այստեղ կհետեևենք ավտորեթին և քաղաքում զուգահեռ գործողություններ կանենք»: