 
                        Ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի կենտրոնում
 
                                    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը Երևանի կենտրոնում:
Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ցուցարարները շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը՝ կաթվածահար անելով երթևեկությունն այդ հատվածում:
Ֆրանսիայի հրապարակը փակելու արդյունքում այդ տարածքում բազմաթիվ տրանսպորտային միջոցներ հայտնվել են շրջափակման մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        