Արմեն Սարգսյանն ընդունել է Լի Սիենմինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 13-ին ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին:
Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:
Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում: