Բաժիններ՝

Աշխարհի ամենամեծ շնաձկանը տեսագրել են լողացողների մերձակայքում

Մեքսիկայի Հարավային Ներքին Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նկարահանել են խոշոր կետանման շնաձկանը, որը մոտեցել էր ծովում լողացող մարդկանց: Այդ մասին հայտնել է Daily Mirror հրատարակությունը: Հոլովակի հեղինակը՝ 28-ամյա Տարսիցիո Սանյուդո Սուարեսը, հսկայական ձկանը օդից նկարել է դրոնի օգնությամբ:

«Կետանման շնաձկները խաղաղ են եւ մարդկանց համար անվտանգ,-ասում է նա:-Այդ օրը ես նույնպես նրանց հետ լողացի եւ ջրի տակ նրանց նկարահանեցի GoPro խցիկով»:

Կետանման շնաձուկը համարվում է արդի ամենամեծ ձուկը: Նրա երկարությունը հասնում է 12,5 մետրի: Դրանք առավելապես սնվում են պլանկտոնով: Ամեն ձմեռ կետանման շնաձկները լողալով հասնում են Մեքսիկայի Հարավային Ներքին Կալիֆոռնիայի նահանգի Լա-Պաս քաղաքի մերձակա ծոցը եւ այնտեղ են մնում մինչեւ ուշ գարուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս