Պուտինը Հայաստանում ՌԴ նոր դեսպան է նշանակել
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/929004.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակել է Սերգեյ Կոպիրկինին, որը կփոխարինի Իվան Վոլինկինին:
ՌԴ ղեկավարի համապատասխան հրամանագրերն ապրիլի 6-ին հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: