Բաժիններ՝

Արամեն, Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լևոնյանը բասկետբոլ կխաղան «հայտնիների» թիմում

Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում բասկետբոլային հանդիպում կլինի շոու-բիզնես ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Աստղերի բասկետբոլային հանդիպումը նպատակ ունի տոնի բերած սովորական խաղը: Բասկետբոլային տոնը բաղկացած կլինի մի քանի մասից: Առաջին խաղը կլինի «հայտնիների» և «անհայտների» միջև: Էստրադա-շոու բիզնեսի թիմին կօգնեն նաև պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ: Իսկ «անհայտների» թիմում հանդես կգան 16-17 տարեկանների առաջնության մասնակիցները»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:

«Հայտնիների» բասկետբոլային թիմի կազմում հանդես կգան Արամեն, Ֆելիքս Խաչատրյանը, Մկոն, Կարեն Գիլոյանը, Վահե Ամիրխանյանը, Խորեն Լևոնյանը և այլոք:

Այս օրը կլինի նաև «Dunk»-երի (Դանք-նետում) մրցույթը, որին կմասնակցեն Հայաստանի լավագույն բասկետբոլիստները: Իսկ բասկետբոլային օրը կավարտվի Հայաստանի առաջնությունում հանդես եկող օտարազգի բասկետբոլիստների և հայազգի մարզիկների միջև մրցախաղով:

Բասկետբոլային մրցախաղերը կկայանան ապրիլի 11-ին նախկին «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկեն 17:00-ին: Մուտքն ազատ կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս