Սկրիպալների գործում «թունավորված հնդկացորենի» վարկած է հայտնվել
Ոստիկանությունը կասկածում է, որ բրիտանացի լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը թունավորել են A234 թունավոր նյութ պարունակող հնդկացորենի միջոցով: Այդ մասին հայտնել է The Sun տաբլոիդը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ իրավապահները հարցաքննել են Սկրիպալների ծանոթուհուն, որը խոշոր բժշկական ընկերության աշխատակից է եւ կարող է մեղսակից լինել ենթադրաբար թունավորված ձավարի փոխադրմանը: Նշվում է, որ Սկրիպալն իր դուստր Յուլյային խնդրել էր Ռուսաստանից բերել շիլա, դափնու տերեւ եւ համեմունքներ, բայց նա մոռացել է գնումներ անել եւ այդ մասին խնդրել է իր ընկերուհուն, որը Մեծ Բրիտանիա է մեկնել այլ չվերթով: Նշվում է, որ Յուլյայի ծանոթուհին աշխատում է բժշկական ընկերությունում:
Նրան ոստիկանությունը հարցաքննել է: Ինչպես հայտնելէ հրատարակությունը, իրավապահ մարմինները չեն բացառում, որ թունավոր նյութը կարող էր գտնվել, մասնավորապես, ձավարի մեջ:
Մարտի չորսին բրիտանացի լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային անգիտակից վիճակում գտել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում: Բրիտանական կողմը պնդում է, որ A234 նյութով Սկրիպալների թունավորմանը մեղսակից է Մոսկվան, Կրեմլը դա կտրականապես ժխտում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: