Բաժիններ՝

Ներկայացվել է Արմաթ լաբորատորիաների ռազմական դպրոցների համար նախատեսված տարբերակը

Այս օրերին Երևանում անցկացում է ArmHiTech-2018 միջազգային ցուցահանդեսը: Կազմակերպիչները նշում են, որ ցուցահանեդեսը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալու մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև: Կազմակերպիչների հավաստմամբ՝ ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից:

ArmHiTec-2018 սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ցուցադրում է Արմաթ ինժեներական լաբորատորիայի ռազմական դպրոցների համար նախատեսված տարբերակը՝ ԱրմաթԱռմը։

ԱրմաթԱռմը բացի ստանդարտ լաբորատորիայի տարրերից իր մեջ ներառում է անօդաչու թռչող սարքերի նախագծման, ղեկավարման և սպասարկման բաժինը:

Նշենք նաև, որ Հայաստանի և Արցախի դպրոցներում անվճար հիմունքներով գործում են 220-ից ավելի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ են սովորում 5000-ից ավելի դպրոցականներ: ԻՏՁՄ-ն ծրագրել է «ԱրՄաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցների համար, այդ իսկ նպատակով ներդրումների հնարավորություններ է փնտրում թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս