Բաժիններ՝

«Լիվերպուլը» Գարեթ Բեյլի համար «Ռեալին» առաջարկել է Ֆիլիպե Կոուտինիոյին և 70 մլն եվրո

Մադրիդին ավելի շատ դուր էր գալիս Կիլիան Մբապեն: Հիմա Կոուտինիոն հարմարվում է «Բարսելոնայում», չնայած կարող էր հայտնվել «Ռեալում»: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Լիվերպուլը» ցանկացել է բրազիլացուն ուղարկել Մադրիդ:

«Կարմիրներն» իսպանացիներին առաջարկել են Կոուտինիոյին և 70 մլն եվրո, փոխարենը՝ խնդրել են Բեյլին: Ֆլորենտինո Պերեսին նման առաջարկը դուր չի եկել: Այն ժամանակ «Ռեալը» կենտրոնացած էր Մբապեի ձեռքբերման վրա և չէր սպասում, որ Կիլիանը կհայտնվի ՊՍԺ-ում: Այդ ժամանակ Բեյլը կարող էր դառնալ փարիզյան ակումբի ֆուտբոլիստ, բայց Մբապեն ընտրեց ֆրանսիական ակումբը:

Ձմռանը Կոուտինիոն տեղափոխվեց «Բարսելոնա» 120 մլն եվրոյով: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Բեյլն անցկացրել է 19 խաղ, խփել է 9 գոլ և կատարել է 3 ասիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս