Բաժիններ՝

Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ

Մարտի 28-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Սահմանվել է հերթապահություն ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մարտի 29-ին, ժամը 11:35-ին ոստիկանության Գորիսի բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս.-ը և ՊՆ թիվ N զորամասի սակրավորը արկը վնասազերծման նպատակով տեղափոխել են Արցախի Հանրապետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031