Բաժիններ՝

Պուտինը, Մերկելը, Մակրոնը և Պորոշենկոն հայտարարություն են ընդունել Զատիկի առթիվ հրադադարի մասին

Պուտինը, Մերկելը, Մակրոնը եւ Պորոշենկոն ընդունել են հայտարարություն, որում ողջունում են Զատիկի տոնի առթիվ հրադադարի համաձայնությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծայությունը:

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը, Անգելա Մերկելը եւ Պյոտր Պորոշենկոն առաջիկա ամիսներին կքննարկեն, թե ինչպես արագացնեն Մինսկի համաձայնությունների կատարումը:

«Նորմանդական ձեւաչափի» երկրների ղեկավարները վերստին հավաստում են Մինսկի համաձայնությունների իրականացման իրենց հանձնառությունը դրանց բոլոր ասպեկտների (անվտանգություն, քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարցեր) նկատմամբ: Նրանք համաձայնությունների իրականացումն արագացնելու հնարավոր ուղիները կքննարկեն առաջիկա ամիսներին»,- ասված է ղեկավարների հայտարարության մեջ, որից մեջբերում է արել Կրեմլի մամուլի ծայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031