Գավառ քաղաքում քամին վնասներ է հասցրել
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/qami-5.jpg)
Մարտի 29-ին, ժամը 12։32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցի թիվ 56 հասցեում գտնվող նախկին բաղնիքին հարակից ծառը քամուց կոտրվել և հենվել է բաղնիքի պատին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քաղաքապետարանի աշխատակիցներն ու փրկարարները կտրել և անվտանգ տարածք են տեղափոխել մոտ 14 մ բարձրության ծառը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխքաղաքապետին: