Բաժիններ՝

Մեյը և Մերկելը կարևորել են «ռուսական ագրեսիային» համատեղ դիմակայելը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են «ռուսական ագրեսիային» համատեղ դիմակայելու կարեւորությունը: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի մամուլի ծառայությունը:

«Կանցլերն ու վարչապետը համաձայնեցին, որ անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը Ռուսաստանի կողմից աճող ագրեսիային դիմակայելու համար»,- ասված է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

Մարտի 28-ին Մեյը հեռախոսազրույց էր անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կողմերը համաձայնել են, որ հարկավոր է հակազդել ռուսական լրտեսմանը եւ կանխել ապագա քիմիական գրոհներն իրենց երկրների տարածքում, նշվում է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս