Բաժիններ՝

Իլոն Մասքը Լեգոյի խորանարդիկներ է արտադրելու

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտարարել է, որ իր The Boring Company ընկերությունը կսկսի Լեգոյի խորանարդիկներ արտադրել: Դրանք կպատրաստվեն այն քարերից, որոնք հատվել-հանվել են թունելների հորատման ընթացքում: Այդ մասին նա գրել է Twitter-ում:

«Շուտով կհայտնվեն Boring Company-ի նոր ապրանքները: Դրանք Լեգոյի նման աղյուսիկներ են իրական մասշտաբով, պատրաստված քարերից, որոնց միջոցով կարելի է ստեղծել քանդակներ եւ կառուցել շենքեր»,- գրել է Մասքը: Աղյուսների առաջին լրակազմը նվիրված կլինի Հին Եգիպտոսին: Դրանցով, Մասքի խոսքով՝ կարելի է հավաքել բուրգեր, սֆինքսներ, տաճարներ եւ այլ կառույցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս